Հրանտ Բագրատյանը դեմ է արտոնությունների տրամադրմանը եկեղեցուն

Հրանտ Բագրատյանը դեմ է արտոնությունների տրամադրմանը եկեղեցուն

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեմ է հարկային արտոնությունների տրամադրմանը Հայ առաքելական եկեղեցուն: «Եկեղեցու գույքը պետք է հարկվի հողի հարկով»,-ասել է Հրանտ Բագրատյանը մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով երեկ ԱԺ-ում քննարկվող ուղղումները «Գույքի մասին» և «Հողի մասին» օրենքներում: Ըստ այդ ուղղումների, նախատեսվում է հողի և գույքի հարկերից ազատել Հայ առաքելական եկեղեցուն: Ըստ նրա, այդ ուղղումների արդյունքում կհայտնվի տնտեսվարող սուբյեկտ, որն առավելություն կունենա մյուսների հանդեպ:

Բագրատյանը որպես իր իրավացիության ապացույց բերել է Արշակունիների թագավորության անկումը՝ նշելով, որ դրա գլխավոր պատճառը եկեղեցին էր, որն իր ձեռքերում էր կենտրոնացրել երկրի ռեսուրսների մեծ մասը, նա հիշել է նաև արևմտյան երկրների պատմությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---