25 հոկտեմբերի 2011 - 15:35 AMT
Ucom-ն արդեն հասանելի է Շենգավիթում

Ucom ընկերությունը մեկնարկում է ծառայությունների մատուցումը Երևանի Շենգավիթ համայնքում, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Շենգավիթ համայնքի բոլոր բնակիչները արդեն կարող են այցելել Ucom ընկերության սպասարկման կենտրոններ և բաժանորդագրվել ընկերության ծառայություններին: Ներտնային միացումները կսկսվեն նոյեմբերի 15-ից: Ucom ընկերության ծառայությունները արդեն հասանելի են Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք համայնքներում:

Հաջորդ համայնքը, որը կմիացվի Ucom ցանցին, Աջափնյակն է. այստեղ պլանավորվում է ավարտին հասցնել համակցման աշխատանքները նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին: