25 հոկտեմբերի 2011 - 15:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը ցանկանում է քաղաքական և հասարակական ճակատ ստեղծել Սարգսյանի ռեժիմի դեմ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար այլ ելք չի տեսնում բացի Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ համազգային բողոք կազմակերպելուց։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ hամակարգող Լևոն Զուրաբյանը։ «Կոնգրեսի գլխավոր խնդիրը դառնում է քաղաքական և հասարակական ուժերի մոբիլիզացումը, Սարգսյանի ռեժիմի դեմ քաղաքական ու հասարակական ճակատի ստեղծումը, այդ ռեժիմի ներքին և արտաքին քաղաքական մեկուսացումը»,- ասել է Զուրաբյանը։

Նա հայտարարել է, որ ՀԱԿ պլանները ներկայացվելու են հոկտեմբերի 28-ին հանրահավաքի ժամանակ և կոչ արել բոլորին մասնակցել դրան։ Անդրադառնալով շուրջօրյա նստացույցերը վերականգնելու հնարավորությանը՝ Զուրաբյանը չի բացառել դա, բայց նշել է, որ անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել նման ակցիաները սկսելու ժամանակը։

ՖՈՏՈՇԱՐՔ