25 հոկտեմբերի 2011 - 15:52 AMT
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականն իր երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիադայում

Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքում, որտեղ տեղի է ունենում մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադան, Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում հանդիպել է Մոլդովայի հետ:

Երկրորդ խաղատախտակի վրա բոլորից շուտ իր պարտիան ավարտեց Հովհաննես Գաբուզյանը, նա սպիտակներով հաղթեց Մարիուս Աբրամկիուսին 47-րդ քայլում:

Հետո, կրկին սպիտակներով, իր առաջին հաղթանակն Օլիմպիադայում տարավ Արման Միքայելյանը՝ նա Եգոր Պրոկոպից ուժեղ գտնվեց:

Վստահ հանդես եկան նաև սևերով խաղացող շախմատիստները: Կարեն Գրիգորյանը հաղթեց Վալերի Իովկովին, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Օլեգ Գորբանովսկուն: Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոլդովայի հանդեպ:

Այս տուրից հետո հայկական թիմը վաստակեց 7,5 միավոր: