Զուրաբյանը չի բացառում ՀԱԿ-ի համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» կամ նույնիսկ ՀՀԿ ներքին ուժերի հետ

Զուրաբյանը չի բացառում ՀԱԿ-ի համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» կամ նույնիսկ ՀՀԿ ներքին ուժերի հետ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը չի բացառում ներկայիս իշխանությունների դեմ պայքարում Կոնգրեսի համագործակցությունը ցանկացած քաղաքական ուժերի, այդ թվում` «Բարգավաճ Հայաստանի» կամ նույնիսկ ՀՀԿ ներքին ուժերի հետ: «Ցանկացած ուժ, որը հրաժարվում է այդ ռեժիմի հետ համագործակցությունից կամ դրան աջակցելուց և գիտակցելով պետականությանը սպառնացող վտանգը` սկսում է պայքարել այդ ռեժիմի դեմ, բնականաբար, դառնում է ժողովրդի դաշնակիցը»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ընդ որում, Զուրաբյանն ընդգծել է, որ առայժմ Կոնգրեսը կոալիցիոն կուսակցությունների հետ որևէ կապ չի ունեցել, և որ առաջին հերթին ձգտելու է աշխատել ժողովրդի հետ և համաժողովրդական ճակատ ստեղծել իշխանությունների դեմ:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» և ՀՀԿ միջև հակամարտության մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերին, ապա Զուրաբյանի խոսքով` «երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու` ռեժիմի անընդունակությունը լուրջ լարվածություն է ստեղծել ռեժիմի ներսում»:

«Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։

Նիստից հետո ՀՀԿ անդամները հրաժարվել են որևէ մանրամասներ հաղորդել, իսկ կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը միայն նշել է, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, և քննարկումները շարունակվում են:

5  25.10.11 - ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---