25 հոկտեմբերի 2011 - 18:05 AMT
Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականն առջևում է 7,5 միավորով

Հոկտեմբերի 25-ին Իզմիթում (Թուրքիա) պատանի շախմատիստները երեկոյան օրվա երկրորդ պարտիան կանցկացնեն Համաշխարհային օլիմպիադայում:

Օլիմպիադայի գործող չեմպիոններ հայ շախմատիստները խաղում են Հնդկաստանի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը երկու մրցափուլերից հետո 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Հնդկաստանը 7 միավորով երկրորդ տեղում է:

Երրորդ մրցափուլում Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Հարությունյանը 1 և 3 տախտակների վրա սպիտակ ֆիգուրներով կխաղան Սահայ Գրովերի և Շարդուլ Գագարեի հետ: Հովհաննես Գաբուզյանն ու Արման Միքայելյանը սև ֆիգուրներով կհանդիպեն Կոուշիկա Գիրիշայի և Դ’ցունհա Վիանի Անտոնիոյի հետ: