Ռուբեն Աղուզումցյան. Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանում առանձնակի խուճապ չեղավ

Ռուբեն Աղուզումցյան. Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանում առանձնակի խուճապ չեղավ

PanARMENIAN.Net - Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանում մարդկանց շրջանում առանձնակի խուճապ չարձանագրվեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանը:

Նա նշել է, որ երկրաշարժից հետո, նման աղետ անցյալում վերապրած մարդկանց հարկավոր է հատուկ ուշադրություն: Ըստ նրա, նման մարդիկ 15 օր ապատիայի մեջ են գտնվում: «Նման իրավիճակներում փորձագետներին բարդ է աշխատել մարդկանց հետ, քանի որ նրանք ինքնամփոփ են դառնում»,-ասել է նա: Ինչպես նշել է փորձագետը, այդ վիճակից ձերբազատվելու համար կարևոր է հասնել նրան, որ մարդիկ շփվեն՝ դա կօգնի նրանց ձերբազատվել իրենց վախերից:

Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ:

Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---