Բուխարեստում ներկայացրեցին գիրք՝ նվիրված Փարաջանովին, Կուստուրիցային և Տարկովսկուն

Բուխարեստում ներկայացրեցին գիրք՝ նվիրված  Փարաջանովին, Կուստուրիցային և Տարկովսկուն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Բուխարեստի կենտրոնական գրախանութներից մեկում ներկայացվեց կինոքննադատ և բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «Դրախտի աստիճանները կինոյում. Կուստուրիցա, Տարկովսկի և Փարաջանով» գիրքը, ինչպես նաև բանաստեղծությունների վերջին ժողովածուն:

Միջոցառմանը ներկա էին կինո և գրաքննադատներ, կինոգործիչներ, արվեստագետներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպես նաև Բուխարեստի հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:

Հեղինակին ուղղված շնորհավորական խոսքերով և 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրա խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, որին հետևեց Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի խոսքը:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև հայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆեսոր Մանուելա Չեռնատը և բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն, որոնք հեղինակել էին Դուլգերուի զույգ գործերի նախաբանները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---