«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Փեսացուն կրկեսից» նոր հայկական կատակերգական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի վրա աշխատել է «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի ստեղծագործական և պրոդյուսերական թիմը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը պրեմիերայից առաջ նշեց, որ ֆիլմի համար ծախսվել է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար և նկարահանվել է 7 ամիսների ընթացքում: Նա նաև նշեց, որ ֆիլմը կարող է ցուցադրվի Մոսկվայում և Ռուսաստանի մի քանի այլ քաղաքներում, Փարիզում, և առանց կատակելու Եթովպիայում, որովհետև ֆիլմում խոսք է գնում այդ երկրի մասին: Դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Ֆելիքս Խաչատրյանը, A.Chilla-ն և Նարեկ Դուրյանը: Ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը:

Մասնագիտությամբ անասնաբույժ գլխավոր հերոսը (Հովհաննես Ազոյանը) սիրահարված է դեսպանի (Սերժ Ավետիքյան) աղջկան: Հերոսը ժամանում է ամառանոց` ծանոթանալու աղջկա ծնողների հետ` իր հետ բերելով իր սիրելի կապիկ Միկկիին, որին նա փորձում է թաքցնել դեսպանից և դեսպանի կնոջից:

Իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից. ամառանոցում սկսվում է զարգանալ զվարճալի պատմություն դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի և կապիկ Միկկիի մասնակցությամբ: Այդ զվարճալի և խճճված, արկածներով լի պատմությունը կարծես թե վատ է ավարտվում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որը օգնում է հերոսներին խուսափել անհաջողություններից և վերգտնել կորցրած սերն ու երջանկությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---