Հայաստանի շախմատի հավաքականը երրորդ հաղթանակն է գրանցել պատանիների համաշխարհային Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի հավաքականը երրորդ հաղթանակն է գրանցել պատանիների համաշխարհային Օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը երրորդ հաղթանակն է գրանցել պատանիների համաշխարհային Օլիմպիադայում, որն ընթանում է Իզմիթում (Թուրքիա):

Հայ շախմատիստների մրցակիցը Հնդկաստանի հավաքականն էր, որին հայ շախմատիստները պարտության են մատնել 3:1 հաշվով: Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակ են տարել Սահայ Գրովերի, Կոուշիկա Գիրիշի և Դ'ցունհայ Վիանի Անտոնիոյի նկատմամբ: Հայկական ընտրանու միակ պարտությունը կրել է Արման Միքայելյանը` զիջելով Բաժայ Պրինցին:

3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 10,5 միավոր է վաստակել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը 10 միավորով զբաղեցնում է Վրաստանի հավաքականը: 4-րդ տուրում նրանք կչափեն ուժերը միմյանց հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---