26 հոկտեմբերի 2011 - 11:25 AMT
Երկրաշարժից հետո Վանի բանտում ապստամբություն է սկսվել

Վանում շարունակվող ստորգետնյա ցնցումներից հետո, որի հետևանքով ավերածություններ են առաջացել նաև բանտում, կալանավայրում ապստամբություն է սկսվել:

Զոհվածների թիվը հասնում է 459, վիրավորել է 1352 մարդ:

7,2 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ Թուրքիայի Վան քաղաքում հոկտեմբերի 23-ին:

Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը իրենց օգնությունն են առաջարկել թուրքական իշխանություններին երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում:

5,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ի երեկոյան: