26 հոկտեմբերի 2011 - 16:01 AMT
Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանը 4։0 չոր հաշվով հաղթեց Վրաստանին

Հայաստանի շախմատի հավաքականը համաշխարհային պատանեկան օլիմպիադիայի 4-րդ տուրում հանդիպել է Վրաստանի հավաքականի հետ։ Հայ շախմատիստները, որոնք 2010-ին դարձել են օլիմպիադայի հաղթող, 10,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Վրաստանը Հայաստանից ետ էր 0,5 միավորով։

Առաջինն իրենց պարտիաներն ավարտել են Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Հարությունյանը, որոնք առանց դժվարության համապատասխանաբար հաղթել են Շալվա Նադիրաշվիլիիին և Գուգա Բուրդուլեին։ Զոհրակ Ապրեսյանը պարտության է մատնել Նինո Խոմերիկիին, իսկ Կարեն Գրիգորյանը՝ Իրակլի Բերաձեին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 4։0 հաղթել է Վրաստանին և 14,5 միավորով շարունակում է առաջատար մնալ։