Հայաստանի ԱԳ նախարարը ուղևորություն կկատարի եվրոպական երկրներով

Հայաստանի ԱԳ նախարարը ուղևորություն կկատարի եվրոպական երկրներով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորության կմեկնի եվրոպական երկրներով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ կստորագրի Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում, որից հետո` արդեն հոկտեմբերի 29-ին, Փարիզում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---