Թուրքերը թալանել են երկրաշարժից տուժածների համար հումանիտար օգնությամբ բեռնատարները27 հոկտեմբերի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Կարմիր Կիսալուսնի աշխատակիցները հայտարարել են, որ ավազակները թալանել են երկրաշարժից տուժած գոտի շարժվող հումանիտար օգնությամբ 17 բեռնատար, հաղորդում է BBC-ն: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` Վան քաղաքի բնակիչները, որոնք վրդովված էին օգնության բացակայությամբ, կանգնեցրել և խուզարկել են բեռնատարների շարանը` խլելով սնունդն ու ծածկոցները: Երկրաշարժից առավել տուժած Էրջեշ քաղաքում անհայտ անձինք կանգնեցրել և թալանել են վրաններ տանող բեռնատարը: Տարերային աղետի արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 470-ը, ավելի քան 1300 մարդ վիրավորվել է: 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |