27 հոկտեմբերի 2011 - 11:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի կառավարության նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի կառավարության նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ, որով հարգեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը, երբ ՀՀ ԱԺ-ում սպանվեցին խորհրդարանի 7 անդամներ, այդ թվում ԱԺ խոսնակը և երկրի վարչապետը։

Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ օրը Հայաստանի նորագույն պատմության առավել ողբերգական էջերից է, «երբ մենք կորցրեցինք պետության կայացման հիմքերի մոտ կանգնած մարդկանց»։

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի անդամները սպանեցին Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:

ՖՈՏՈՇԱՐՔ