27 հոկտեմբերի 2011 - 11:37 AMT
Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակիչ

Դոնեցկի «Շախտյորը» հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի 1/8 եզրափակչում հանդիպել է Կիևի «Դինամոյի» հետ։ Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը 3։2 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ այդ հաղթանակը շատ կարևոր էր նրանց համար։ «Առաջին խաղակեսը շատ լավն էր։ Վերջին հաշվով գնդակը հայտնվեց դարպասում՝ անցնելով ֆուտբոլիստների ոտքերի մոտով։ Ես նախազգուշացրել էի իմ ֆուտբոլիստներին, որ երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին «Դինամոյի» հզոր խաղացողները պայքարի մեջ կմտնեն»,- Լուչեսկուսի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Պաշտպանների անվստահությունը հաղորդվել էր ողջ թիմին։ Դրանում ես տեսնում եմ այն արդյունքների հիմնական պատճառը, որոնք մենք ունեցել ենք վերջին ժամանակները»,- ասել է նա։