Facebook-ի աշխատակիցները Երևանում կանցկացնեն «Workshop Facebook-ից» տեսասեմինարը ԶԼՄ-ների համար

Facebook-ի աշխատակիցները Երևանում կանցկացնեն «Workshop Facebook-ից» տեսասեմինարը ԶԼՄ-ների համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին «Նովոստի-Արմենիա»-ի գրասենյակում կանցկացվի «Workshop Facebook-ից» տեսասեմինար՝ նվիրված սոցիալական ցանցերում զանգվածային լրատվամիջոցների ինտեգրման հարցերին և այն հնարավորություններին, որոնք Facebook-ը բացում է մեդիա-ընկերությունների համար: Այս մասին տեղեկացնում են «Նովոստի-Արմենիա»-ից։

Զեկուցողներն են՝ Ռուսաստանում Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան, Ռուսաստանում,Լեհաստանում, Կորեայում և Արևելյան Եվրոպայում Facebook-ի միջազգային զարգացման մենեջեր Անժելա Ցեն: Զեկուցողները տեղեկություններ կներկայացնեն այն մասին, թե ինչպես է Facebook-ի օգնությամբ ձևափոխվում հաղորդակցությունը մարդկանց միջև, ինչպես են մարդիկ օգտագործում մեդիա-կոնտենտը, առաջարկում այն իրենց ընկերներին և կիսում ամենատարբեր տեղեկություններն իրենց մասին։

«F8 համաժողովում մենք Facebook-ի հարթակում մի շարք կարևոր փոփոխություններ ենք ներկայացրել։ Այս սեմինարի շրջանակներում մենք կպատմենք, թե ինչը և ինչու է փոխվել, ինչպես կարող են դրա հետ աշխատել մեդիան և գործընկերները», - ասում է Անժելա Ցեն:

Սեմինարը կանցկացվի ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Սեմինարն անվճար է: Տեղերը սահմանափակ են, մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել «Նովոստի-Արմենիա»-ի գրասենյակ։

Սեմինարը նաև օնլայն կհեռարձակվի «ՌԻԱ Նովոստիի» 70-ամյակին նվիրված կայքում՝ Ria.ru/ria70 և Facebook-ում «ՌԻԱ Նովոստիի» ալիքով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---