27 հոկտեմբերի 2011 - 12:57 AMT
Ոստիկանապետը հայտարարել է, որ Հայաստանում անառողջ հասարակություն է ձևավորվում

Լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանապեստ Ալիկ Սարգսյանը հաստատել է, որ բողոքի ակցիայի մասնակիցներին շենքին մոտենալու արգելքը իրականացվում է իր հրամանի հիման վրա:

Հայաստանի կառավարության շենքի առջև ոստիակնները արգելապատնեշ են ստեղծել, փակելով գրեթե բոլոր մուտքերը շենք, պատրաստվելով բողոքի հերթական ակցիաների:

Ոստիկանապետն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն անմարդկային են պահում իրենց և շենքից դուրս եկող ցանկացած պաշտոնյաի հասցեին անպարկեշտ արտահայտություններ են հնչեցնում:

Հիշեցնենք, որ նախորդ նիստից առաջ տեղի ունեցավ մի միջադեպ, երբ բողոքողներից մեկը «սրիկա» անվանեց ոստիկանապետին: Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ ոստիկանության գործողությունները չեն հակսում օրենսդրությանը և ուղղված են հասարակական կարգի պահպանմանը»:

«Ես դա արեցի իրենց իսկ անվտանգության համար, հակառակ դեպքում գործը կհասներ համապատասխան միջոցների կիրառմանը օրենքի շրջանակներում»,-ասել է ոստիկանապետը: Նա հայտարարել է, որ խորապես համոզված է, որ «այդ մարդկանց օգնություն է հարկավոր, քանի որ Հայաստանում ձևավորվում է անառողջ հասարակություն»: