27 հոկտեմբերի 2011 - 13:02 AMT
Դեկտեմբերին կանկցկացվի «Ինտերնետ և հասարակություն» մրցանակաբաշխությունը

«Խոսքի իրավունք» միավորումը դեկտեմբերի վերջին իրականացնելու է «Ինտերնետ և հասարակություն» մրցանակաբաշխությունը, հայտնում են միավորումից։

Ըստ միավորման՝ ինտերնետի դերակատարումը մարդկանց կյանքում մեծանում է, սակայն Հայաստանում այն հասանելի է բնակչության մոտ 10 %-ին: Այն ծառայում է որպես թերթ, գիրք, հեռահաղորդակցման միջոց, հանրագիտարան, ժամանցի միջոց և այլն:

«Խոսքի իրավունք» միավորումը ցանկանում է խրախուսել նրանց, ովքեր բիզնեսից բացի ինտերնետ դաշտում իրականացնում են սոցիալական նշանակություն ունեցող նախագծեր: Մրցանակակիրները կարող են լինել կայքեր, քաղաքացիական նախաձեռնություններ և խմբեր, լրագրողներ և այլն:

Մրցանակաբաշխությանը կկատարվի հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն քաղաքացիական նախաձեռություն, լավագույն հայրենասիրական խումբ, լավագույն մանկական կայք, ֆեյսբուքյան լավագույն խումբ, լավագույն սոցիալական հոդված կամ խորագիր։

Ինչպես նշում է «Խոսքի իրավունք» միավորումը այս անվանակարգերը դեռևս նախնական են և վերջնականորեն պատրաստ կլինեն մեկ ամիս անց։ Մասնակցության հայտերի համար անհրաժեշտ է դիմել միավորմանը։