27 հոկտեմբերի 2011 - 13:38 AMT
Սոցիալապես անապահով ընտանիքները թափուկ վառելափայտն անվճար կստանան

Կառավարությունն իր հոկտեմբերի 27-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերի ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին որոշումը:

Այդ առնչությամբ վարչապետը նշել է, որ կառավարական որոշումը սոցիալական ուղղվածություն ունի, քանի որ թույլ կտա թեթևացնել անապահով ընտանիքների բեռը: