27 հոկտեմբերի 2011 - 14:01 AMT
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը Հայաստանում միասին կզարգացնեն ՓՄՁ-ները

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի միջև կնքվեց 5 մլն. ԱՄՆ դոլար գումարով, 5 տարի մարման ժամկետով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցները ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Այս գործարքով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի հետագա զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը::