Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար 27 հոկտեմբերի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, անկախ Բաքվի բազմաթիվ հայտարարություններից ղարաբաղյան հարցը խորհրդի օրակարգում ընդգրկելու մասին: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել փորձագետ, տարածաշրջանային հարցերի հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: «Կատարվածի միակ եզրակցությունը հայկական կողմի համար կարող է լինել դիվանագիտական գործունեության ակտիվացումը միջազգային ատյաններում»,-նշել է նա: Հիմնական պատճառը, թե ինչու Ադրբեջանը չի կարող հաջողության հասնել ՄԱԿ ԱԽ միջոցով ղարաբաղյան հարցը լուծելու գործում, ՄԽ հստակ դիրքորոշումն է, որը չի ընդունում ՄԱԿ-ի միջամտությունն այդ հարցում»,-ասել է Կիրակոսյանը: Բացի այդ, Ադրբեջանի ընտրությունը որպես ոչ մշտական անդամ պայմանավորված է Խորհրդի ձգտմամբ որքան հնարավոր է լայն աշխարհագրություն ապահովել՝ ներառելով մեծ թվով տարածաշրջաններ: Ընդհանուր առմամբ, Կիրակոսյանը նշել է, որ հայկական կողմի դիրքերը բավականին ուժեղ են բանակցային գործընթացում, հատկապես Ադրբեջանի կողմից Կազանի հանդիպման ձախողումից հետո՝ հավելելով, որ «ՄԱԿ-ում ՀՀ ներկայիս դեսպանը նույնպես բավականաչափ իրազեկ անձ է՝ Հայաստանի շահերը կազմակերպությունում առաջ մղելու համար»: Երկուշաբթի ՄԱԿ ԳՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացավ 155 ձայն: Մինչ այդ նրա հետ մրցակցող Սլովենիան հանեց իր թեկնածությունը, այդպիսով քվեաթերթիկներում մնաց միայն Ադրբեջանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |