ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը չի զարգանում, քանի որ մարդիկ անտարբեր են քաղաքական գործընթացների հանդեպ

ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը չի զարգանում, քանի որ մարդիկ անտարբեր են քաղաքական գործընթացների հանդեպ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պաշտոնական հանդիպումը ՌԴ Հանրային պալատի պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մասնավորապես անդրադարձել են քաղաքացիական հասարակության զարգացմանն առնչվող հարցերին: Զեկույցով հանդես է եկել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նշել է, որ կառուցվածքային առումով Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները բավականին կայացած են, սակայն ֆունկցիոնալ առումով, դեռ շատ տեղ կա աշխատելու, հատկապես, սոցիալան գործընթացների վրա ազդելու առումով:

Ըստ նրա, քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին երկրում որոշակի դժվարություններ կան՝ մասնավորապես, կան կարծրատիպեր, որոնք դեռ հաղթահարել է պետք:

Անդրադառնալով ՈԿԿ-ների ֆինանսական գործունեությանը՝ Հովհաննիսյանն ասել է, որ «այստեղ ևս կան որոշակի խնդիրներ»: Ըստ նրա, գրեթե անհնար է դրամաշնորհներ ստանալ պետական կառույցներից ու տեղական աղբյուրներից: Սակայն, նա նշել է նաև, որ ամենալուրջ խոչընդոտը անբարենպաստ սոցիալ-հոգեբանական վիճակն է, անտարբերությունը և իներտությունը հասարակական-քաղաքական գործընթացների հանդեպ, որոնք առկա են հայկական հանրության շերտերում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---