27 հոկտեմբերի 2011 - 15:21 AMT
ԱՊՀ երկրների երկաթուղայինները հոկտեմբերի 28-ին կհավաքվեն Երևանում

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կբացվի Երևանում հոկտեմբերի 28-ին: Նման որոշումն ընդունվեց խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):

Նիստի ժամանակ խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, հաստատել գնացքների երթևեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար, երկաթուղային ադմինիստրացիայի միջև փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:

Երևանյան նիստը, որն իր աշխատանքներն ավարտելու է հոկտեմբերի 29-ին, ուղիղ հեռարձակվեկու է «ՀԿԵ» կայքէջում: Միջոցառման պաշտոնական գործընկերն է «ԱրԱրԱտ» Երևանի կոնյակի գործարանը:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան:

Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան: