27 հոկտեմբերի 2011 - 16:13 AMT
ՏԿՆ.Վայք-Սիսիան ճանապարհահատվածում տեղում է առատ ձյուն

Այսօր եղանակի կտրուկ վատթարացման հետևանքով, հանրապետության Վայք-Սիսիան ճանապարհահատվածում տեղում է առատ ձյուն, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ գործի է դրվել ճանապարհային տեխնիկան: Ժամը 15. 30-ի դրությամբ ճանապարհը բաց է երթևեկության համար: