27 հոկտեմբերի 2011 - 16:16 AMT
Վրաստանը մի քանի տարի անց կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին

Վրաստանը մի քանի տարի անց պատրաստ կլինի ՆԱՏՕ մտնելու համար, հայտարարել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն, հաղորդում է GHN -ը։

Ինչպես նշել է Բարամիձեն լրագրողների հետ զրույցում, աշխատանքներ են տարվում, որպեսզի ժողովրդավարական և պաշտպանական ինստիտուտները հասնեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Վրաստանն արդեն ունի բոլոր մեխանիզմները, որոնք կարևոր են ՆԱՏՕ մտնելու համար։ Մենք ունենք ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը, մենք ստացել են պլան, որը բավարար է նրա համար, որպեսզի մեր երկիրն իրականացնի այն բարեփոխումները, որոնք կարևոր են ՆԱՏՕ մտնելու համար»։

Ինչպես նշել է նախարարը, Վրաստանի համար գլխավորը դաշինք մտնելն է, մնացած հարցերը քաղաքական բնույթ են կրում։