27 հոկտեմբերի 2011 - 16:40 AMT
Ըստ հայ փորձագետի, ղարաբաղյան հարցում «մեզ միայն գլխացավանք է սպասում»

Այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունից բացի Հայաստանը չի զբաղվում այլ հարցերով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Սակայն, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ այդ հարցով նորմալ չեն զբաղվում, կարծես, դա ձևական բնույթ է կրում: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն այլ երկրների հետ որևէ հարց չունի »,-ասել է փորձագետը: Որպես օրինակ Բոզոյանը նշել է, որ Հայաստանը չունի մշակված քաղաքականություն Վրաստանի հարցում՝ հավելելով, որ դա արդարացի է նաև այն բոլոր երկրների համար, որոնց հետ Երևանն ինչ-որ հարաբերություններ ունի: Ընդ որում, նա ասել է, որ պետք չէ ամեն ինչում մեղադրել ԱԳՆ, քանի որ դա ամբողջ պետության թերությունն է:

Անդրադառնալով այն հարցին, թե կազդի արդյոք այն, որ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխման վրա, Երվանդ Բոզոյանն ասել է, որ Բաքուն ևս հասկանում է, որ Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ ՄԽ-ին այլընտրանք չկա և հարցի քննարկումը ՄԱԿ-ում անիրատեսական է:

Անդրադառնալով նրան, թե ինչ կարելի է ակնկալել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ փորձագետը հակիրճ պատասխանել է. «գլխացավանք»: