
ՄԱԿ-ը լրացուցիչ հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային, գրում է թուրքական Hurriyet-ը: Մասնավորապես, ՄԱԿ-ը 4 000 վրան և 50 000 ծածկոց է տրամադրել Վանից Էրզրում ժամանած փախստականներին:
7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում:
Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում` Իրաքի հետ սահմանի մոտ, ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել 5.4 մագնիտուդով: