Բաքվում ստեղծել են նոր կազմակերպություն, որի նպատակն է Ադրբեջանին խցկել ՆԱՏՕ-ի և ԵՄ մեջ

Բաքվում ստեղծել են նոր կազմակերպություն, որի նպատակն է Ադրբեջանին խցկել ՆԱՏՕ-ի և ԵՄ մեջ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Բաքվում հիմնադրվեց Եվրատլանտյան Խորհուրդ, որի նպատակը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ադրբեջանի ինտեգրմանն աջակցելն է:

«Երկրում բավականաչափ նատոյամետ, եվրոպամետ հասարակական կազմակերպություններ կան, սակայն դրանք միմյանցից զատ են գործում: Մենք այդ կազմակերպությունների ջանքերի միավորման կարիք զգացինք: Նատոյամետ և եվրոպամետ ուժերի համակարգված գործունեությունն Ադրբեջանում ավելի արդյունավետ կլինի, ուստիև մենք ստեղծեցինք մեր Խորհուրդը»,- հայտնել է նոր կազմակերպության նախագահ Սուլխադդին Ակպերը:

Խորհրդում ներկայացված է 145 մարդ և 34 հասարակական կազմակերպություն: Խորհրդի կազմում կա 11 ռազմական փորձագետ, 9 քաղաքական փորձագետ, 5 տնտեսագետ, 5 վերլուծաբան, 15 լրագրող: ՀԿ-ների թիվը Խորհրդում կարող է ավելանալ, քանի որ «դռները բոլորի համար միշտ բաց են», հայտնել են հիմնադիրները:

Ադրբեջանական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է միջազգային «Չմիավորվելու շարժմանը» միանալու մասին: Դա առաջ է բերում Խորհրդի դժգոհությունն ու զարմանքը, քանի որ մշտապես փոփոխվող և լարված միջազգային իրադրության մեջ Ադրբեջանը չի կարող անմասն մնալ կատարվող գործընթացներից` հավակնելով կորցնել պետական անկախությունը, գտնում է Ակպերը:

Խորհուրդը կազմակերպելու է հանրային միջոցառումներ, խորհրդաժողովներ և կլոր սեղաններ, որոնցում կքննարկվեն ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ճանապարհները: Հիմնադիր խորհրդաժողովում ընտրվել են Եվրատլանտյան Խորհրդի ղեկավար մարմինները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---