10  27.10.11 - "POPOK" միջազգային գովազդի փառատոնի բացման արարողությունը

Երևանում կայացավ POPOK միջազգային գովազդի փառատոնի պաշտոնական բացման արարողությունը

Երևանում կայացավ POPOK միջազգային գովազդի փառատոնի պաշտոնական բացման արարողությունը

PanARMENIAN.Net - “Մոսկվայի” տանը կայացավ POPOK միջազգային գովազդի փառատոնի պաշտոնական բացման արարողությունը: Փառատոնին արտասահմանից հյուրընկալվել են 35-40 գովազդի ոլորտի մասնագետներ:

Արարողությունը սկսվեց ռոք համարով Սուրեն Առուստամյանի կատարմամբ, անյուհետև դրան հաջորդեց անակնկալ շոուն երկու հրեշտակների և Նոյ նահապետի տեսքով: Փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը Նոյ նահապետի կերպարը հանձնեց Depot WPF բրենդինգային գործակալության նախագահ Ալեքսեյ Անդրեևին:

Արմեն Մարտիրոսյանը իր խոսքը սկսեց անեկդոտով Նոյան Տապանի մասին և նշեց, որ փառատոնը 2-րդ “գովազդային տապանն” է , որը մեծ նշանակություն կունենա Հայաստանի և արտերկրի գովազդային կյանքում:

Հաղորդման բացման արարողության վարում էր Գոռ Գրիգորյանը: Փառատոնին իր ողջույնի խոսքը նամակով հղել էր նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի տանը՝ ավելի քան 450 աշխատանքներով։ Ներկայացվելու են աշխատանքներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից և Ղազախստանից: Հյուրերի թվում են արտասահմանցի մասնակցիներ, գովազդային և տեղեկատվական ոլորտի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:

Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները:

Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» Հոլդինգը, Դիիմ Քոմյունիքեյշնս ընկերությունը և Ռադիո Վանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---