
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լիովին օժանդակում է ֆուտբոլը ոչ օլիմպիական սպորտաձև ճանաչելու գաղափարը:
2012թ. Օլիմպիական խաղերի նախաշեմին Լոնդոնում այդ թեմայի շուրջ քննարկումներ են ծավալվել: Բանը նրանում է, որ Օլիմպիական խաղերը մեկնարկում են անմիջապես ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո, իսկ հետո մեկնարկում է եվրոպական ակումբային սեզոնը:
«Ես այդպես չեմ կարող աշխատել: Օլիմպիական խաղերը, որպես կանոն, ավարտվում են օգոստոսի կեսին: Ահա և պատկերացրեք, թե որքան դժվար է մարզիկների համար, որոնք մասնակցում են և' Եվրոյին, և' Օլիմպիադային: Դա անիրական է: Ես չգիտեմ, թե ինչի մասին են մտածում մրցությունների նման ժամանակացույց կազմող մարդիկ»,- Վենգերի խոսքն է հաղորդում sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլը Օլիմպիական խաղերում առաջին անգամ հայտնվել է 1900 թվականին Փարիզում և ընդգրկվել յուրաքանչյուր հաջորդ խաղերի ծրագրում, բացառությամբ 1932թ. Օլիմպիական խաղերի, որոնք տեղի ունեցան Լոս Անջելեսում: