27 հոկտեմբերի 2011 - 22:17 AMT
Հայաստանի պատանի շախմատիստները շարունակում են գլխավորել Օլիմպիադայի մրցաշարը

Թուրքիայի Իզմիթ քաղաքում շախմատի պատանիների համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ադրբեջանի հավաքականի հետ:

Առաջինն ավարտվել է չորրորդ տախտակի պարտիան, որտեղ Արման Միքայելյանը զիջեց Միսրատդին Իսկանդարովին: Չնայած, որ Հովհաննես Գաբուզյանն առավելություն ուներ, նա չկարողացավ օգտագործել պահն ու 42-րդ քայլին ոչ ոքի ավարտեց Ուլվի Բայարանիի հետ: Ոչ ոքի հաշիվ գրանցվեց նաև Տիգրան Հարությունյան – Կանան Իզզատ պարտիայում:

Հինգ ժամ անց ավարտվեց նաև առաջին տախտակի պարտիան, որտեղ Կարեն Գրիգորյանը նույնպես ոչ ոքի գրանցեց Նիյատ Աբասովի հետ խաղում: Այսպիսով, Ադրբեջանը թիմային հաշվարկով հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով: Չնայած դրան, Հայաստանի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հոկտեմբերի 28-ին շախմատիստները հանգստանալու են և մյուս պարտիաները կխաղարկեն հոկտեմբերի 29-31: