27 հոկտեմբերի 2011 - 22:21 AMT
Ավստրիական օրերի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ Ջուլիա Մալիշնիգի համերգը

Հոկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ավստրիական օրերի շրջանակներում տեղի ունեցավ ավստրիացի հայտնի երաժիշտ Ջուլիա Մալիշնիգի համերգը:

Երգչուհին Հայաստան է ժամանել Ավստրիայի պատվի հյուպատոս Արամ Մարությանի և Հայաստանում Ավստրիայի դեսպան Մայքլ Փոսթլի հրավերով:

Մեկ օր առաջ էլ Երևանում կայացել էր Հայաստանում Ավստրիայի օրերին նվիրված միջոցառման հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին Արամ Մարությանը և Մայքլ Փոսթլին, որոնք խոսել են հայ-ավստրիական հարաբերությունների ձեռքբերումների և հաջողությունների մասին: