28 հոկտեմբերի 2011 - 13:51 AMT
Չորրորդ հայ-ռուսական EXPO-RUSSIA ARMENIA 2011 ցուցահանդեսը կանցնի Երևանում նոյեմբերի 3-5-ը

Չորրորդ ամենամյա հայ-ռուսական արդյունաբերկան EXPO-RUSSIA ARMENIA 2011 ցուցահանդեսը կանցնի Երևանում նոյեմբերի 3-5-ը կառավարության նիստերի տանը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը: Ինչպես ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ, EXPO-RUSSIA ARMENIA-ն անց է կացվում ՌԴ և Հայաստանի պաշտոնական պետական կառույցների, գործարար և ֆինանսական շրջանակների աջակցությամբ:

Ցուցահանդեսը կանցնի հետևյալ թեմաներով. Էներգետիկա, մեքենաշինություն, հեռահաղորդակցություններև կապ, բարձր տեխնոլոգիաներ և ինովացիաներ, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա, լեռնահանքային արդյունաբերություն, շինարարություն, մետալուրգիա, ավտոմոբիլային արդյունաբերություն, բժշկություն և դեղագործություն, սննդամթերք, բանկեր ու ապահովագրական ընկերություններ, երկրաբանություն, կրթություն, տրանսպորտ ու լոգիստիկա: