28 հոկտեմբերի 2011 - 14:37 AMT
Արման Մելիքյան. ԵՄ-ն իրական լծակներ չունի հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդելու համար

ԵՄ-ն իրական լծակներ չունի հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդելու համար: Նման կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: Մեկնաբանելով ԵՄ հատուկ ներկայացուցչի վերջին հայտարարությունները, ինչպես նաև ԵՄ դերի ակտիվացումը Հարավային Կովկասում՝ Մելիքյանը նշել է, որ ԵՄ-ն դեռևս իր ազդեցության ուժեղացման որոնումների ճանապարհին է:

Ըստ Մելիքյանի, ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է մնալ տարածաշրջանում ուժերի հավասարության խորհրդանիշ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, Մելիքյանը նշել է, որ «դա կարող է ազդանշան դառնալ Հայաստանի արտաքին հարաբերությունների ակտիվացման, և գուցե, որոշ չափով, նաև դոկտրինի փոփոխության համար»:

Նախօրեին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը հայտարարել է, որ «ԵՄ արտաքին հարաբերություննեի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթին Էշթոնը մեծ հետաքրքրություն է հայտնում Հարավային Կովկասի հանդեպ, քանի որ այդ տարածաշրջանը օբյեկտիվ պատճառներով շատ կարևոր է Եվրամիության համար»: