Երևանում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը

Երևանում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից` ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություններում:

Այսօր Երևանում ավարտվում են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---