Սիրիան զրկվել է Ինտերնետից ու բջջային կապից

PanARMENIAN.Net - Սիրիայում, որտեղ ցույցեր են ընթանում, իշխանություններն անջատել են Ինտերնետն ու բջջային կապը, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ցուցարարները պահանջում են միջազգային կազմակերպություններից պաշտպանել երկրի բնակչությանը, ինչպես նաև նախագահ Ասադի հրաժարականը: Ըստ ակտիվիստների, այս պահի դրությամբ Սիրիայի անվտանգության ուժերն արդեն 11 ցուցարարի են սպանել:

Ցույցերը Սիրայում ուժգնացան Լիբիայի առաջնորդ Քադդաֆիի մահից հետո:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:

ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի դեմ իրենց վետոյի իրավունքից օգտվեցին ՌԴ-ն ու Չինաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---