Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ն ունի բոլոր գործիքները, որպեսզի հասնի նախագահ Սարգսյանի հրաժարականին

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ն ունի բոլոր գործիքները, որպեսզի հասնի նախագահ Սարգսյանի հրաժարականին

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ` Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ իշխանությունները գիտակցաբար տապալեցին քաղաքական երկխոսության գործընթացը, որը պետք է արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության բերեր:

Այս կապակցությամբ նա նկատել է, որ «փափուկ անցումը ժողովրդավարությանը փոխարինվել է թավշե հեղափոխության մեթոդով»: Նրա խոսքով` ՀԱԿ-ը ծրագրում է ժողովրդական ճնշման միջոցով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Զուրաբյանի կարծիքով` դրա համար կա երկու ճանապարհ` հանրահավաքների, երթերի և պիկետների միջոցով ուղղակի ժողովրդական ճնշում նախագահ Սարգսյանի վրա, ինչը պետք է նրան ստիպի հրաժարական տալ: Եվ երկրորդը` ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն (նախագահի հրաժարական ծանր հանցագործություն կատարելու կամ հայրենիքը դավաճանելու համար) առանձին պատգամավորների կամ քաղաքական կուսակցությունների օգնությամբ` «ժողովրդական ճնշման հետ մեկտեղ» ԱԺ-ում նախաձեռնել նախագահի հրաժարականը:

Նրա խոսքով, այժմ ինքնին իշխանության մեջ կան խնդիրներ, և «իշխանության բուրգի ճաքերը երևում են անզեն աչքով»:

«ՀԱԿ-ն ունի բոլոր գործիքները, որպեսզի նախագահ Սարգսյանի հրաժարականի համար ժողովրդական բողոքի աննախադեպ ալիք ստեղծի»,- ամփոփել է Զուրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---