28 հոկտեմբերի 2011 - 21:16 AMT
«Երևան Ջուր»-ի աշխատակիցները կաջակցեն ճապոնացիների հետազոտություններին

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն հյուրընկալել է Հայաստանի փրկարար ծառայության հետ համատեղ իրականացվող «ՀՀ սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման» ծրագրի Ճապոնիայից ժամանած փորձագետներին։

Հանդիպման նպատակն էր համագործակցել Ընկերության մասնագետների հետ ջրամատակարարման ոլորտում տարերային աղետների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների մշակման և կազմակերպման հարցում: Հյուրերը ներկայացրել են իրենց կատարած ուսումնասիրությունները մայրաքաղաքի սեյսմիկ տեսանկյունից ամենառիսկային կետերի վերաբերյալ, որին «Երևան Ջուր» ընկերության մասնագետներն արձագանքել են` ներկայացնելով իրենց առաջարկները: Վերջիններս վերաբերում էին հիմնական ջրագծերին, ջրամբարներին և կապտաժներին սպառնացող վտանգների կանխարգելման և այս մասով ռիսկերի նվազեցման վերաբերյալ հետազոտություններ կատարելուն:

Առաջարկը բավականին ոգևորել է փորձագետներին և նրանց խնդրանքով Ընկերության մասնագետները ցուցաբերելու են աջակցություն հետազոտական հետագա աշխատանքների իրականացման գործընթացում: