28 հոկտեմբերի 2011 - 21:21 AMT
Հայաստանում նորից սողանք է ակտիվացել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.42-ին Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է Տավուշի փրկարարական վարչություն առ այն, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երևույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է: