29 հոկտեմբերի 2011 - 10:54 AMT
Միջազգային քրեական դատարան. Քադդաֆիի որդին պատրաստ է ապացուցել իր անմեղությունը

Լիբիայի տապալված և սպանված առաջնորդ Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամն, որն անուղղակի բանակցություններ է վարում Միջազգային քրեական դատարան իր հնարավոր ներկայության մասին, հայտարարել է, որ անմեղ է ու պատրաստ է ապացուցել իր անմեղությունը, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ նղում անելով ՄՔԴ գլխավոր դատախաղ Լուիս Մորենո Օկամպոյին: Հունիսին ՄՔԴ-ն Քադդաֆիին, ինչպես նաև նրա որդուն ձերբակալելու թույլտվություն տվեց, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դատարանի և ալ Իսլամի միջև բանակցություններն ընթանում են անհայտ աձնաց միջնորդությամբ:

Զինված ապստամբությունը Լիբիայում շարունակվեց մոտ 9 ամիս: Այդ ընթացքում զոհվեցին հազարավոր մարդիկ, հսկայական վնաս հասցվեց այդ երկրի տնտեսությանը: Մուամար Քադդաֆին, որը կառավարում էր այդ երկիրը 42 տարի, սպանվեց հոկտեմբերի 20-ին իր ծննդավայր Սիրտի մերձակայքում: