ԱՄՆ-ն հումանիտար օգնություն կուղարկի Թուրքիա

ԱՄՆ-ն հումանիտար օգնություն կուղարկի Թուրքիա

PanARMENIAN.Net - Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներն առաջիկայում կսկսեն հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան համապատասխան հրահանգ է տվել ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարությանը:

«ԱՄՆ-ն գրավոր հարցում է ստացել Թուրքիայից օգնության խնդրանքով: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Քիրբին:

Առաջին հերթին Թուրքիա կառաքվի տաք հագուստ, վերմակներ, քնապարկեր, անձնական հիգիենայի պարագաներ, ասել է նա: Հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում` Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Արդեն իսկ հաջորդել է 500-ից ավել հետցնցում։

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շտապ ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` առաջարկելով Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանման օգնությունը։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---