ԱՊԼ-ն պահանջում է դադարեցնել բռնությունները Սիրիայում

ԱՊԼ-ն պահանջում է դադարեցնել բռնությունները Սիրիայում

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան դիմել է Սիրիայի կառավարությանը «անհետաձգելի կոչով»՝ դադարեցնել բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիական անձանց սպանությունները, հաղորդում է BBC-ին:

Ըստ The Daily Star-ի, նախօրեին, ցուցարարները փողոց դուրս եկան՝ հորդորելով ՆԱՏՕ-ին մարտական ավիացիայի համար արգելված գոտի հայտարարել իրենց երկրի օդային տարածքը:

Ավելի վաղ նշվել է, որ Սիրիայի անվտանգության ուժերը ցրեցին հակակառավարական ելույթները, որի արդյունքում 20 ցուցարար զոհվեց, հայտնում է France-Presse գործակալությունը:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---