Foursquare-ը Halloween-ի անակնկալներ է պատրաստել տոնական badge-երի տեսքով

Foursquare-ը Halloween-ի անակնկալներ է պատրաստել տոնական badge-երի տեսքով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին բազմաթիվ երկրներում նշում են Halloween տոնը: Այս տոնը վերջին տարիներին ճանաչված է դարձել նաև հայ երիտասարդների շրջանում: Այդ օրը բոլորը պարտադիր վախենալու տեսք պետք է ունենան՝ փոխակերպվելով հրեշների, չար հերոսների և նման այլ վիշապային կերպարների:

Foursquare գեոլոկացիոն սոցիալական ցանցը նույնպես չի մոռացել տոնի մասին և իր օգտագործողների համար ստեղծել է երկու նոր նշան (badge): Foursquare պաշտոնական բլոգը գրում է. « Halloween-ին երեկոյան 8-ից հետո որևիցե վայրում ամրագրվելուց (check in) մի մոռացիր գրել «Happy Halloween» արտահայտությունը և հնարավոր է, որ վաստակես «ուրվական» (Spooky) կամ «ամբոխ» (Swarm) նշանները»:

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---