29 հոկտեմբերի 2011 - 13:36 AMT
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Կորսիկայում իր ելույթներն ավարտեց, գրավելով 3-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում անցկացվող բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5-ական միավոր եւ նվաճեց 3-րդ մրցանակը: Հայ շախմատիստները միայն կես միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանից (Հնդկաստան):

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Մարկ Առնոլդի հետ և 6,5 միավորով գրավեց 10-րդ տեղը:

Վահե Բաղդասարյանը եւ Աղասի Ինանցը վաստակեցին 6-ական, Գարրի Ժիրոյանը` 5,5, Գուրգեն (Գի) Հազարապետյանը` 4 միավոր, հայտնում է armchess.am-ը: