Բացվեց Ռուսաստանի Մեծ Թատրոնը

Բացվեց Ռուսաստանի Մեծ Թատրոնը

PanARMENIAN.Net - Երեկ` հոկտեմբերի 28-ին երեկոյան Մոսկվայում հիմնանորոգումից հետո բացվեց Ռուսաստանի Մեծ Թատրոնը: Ինչպես հայտնում է ռուսական ИТАР-ТАСС գործակալությունը, բացման արարողությունըը ուղիղ եթերով հեռարձակվել է մի շարք ռուսական և օտարերկրյա հեռուստաընկերություններով:

ИТАР-ТАСС-ի թղթակցի խոսքով դեռ փողոցից նկատի էին առնվել անվտանգության բոլոր նորմերը, որոնք սակայն, չեն խանգարել տոնական տրամադրություն հաղորդելու համար: Թատրոնի մուտքի մոտ կարմիր գորգ էր փռած, որի վրայով նախագահական նվագախմբի կատարումների տակ անցնում էին հրավիրված բոլոր հյուրերը:

Դահլիճը լեփ լեցուն էր հանդիսականով, որոնց թվում էին մի շարք հայտնի քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներ:

Երեկոն բացեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նախագահի խոսքից հետո սկսվել է 2-ժամյա համերգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---