29 հոկտեմբերի 2011 - 13:45 AMT
Հայաստանի բազկամարտի հավաքականն Աստանայում պատրաստվում է աշխարհի առաջնության

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանի բազկամարտի հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Ղազախստանի մայրաքաղաքում: Աստանայում հանդես են գալիս 15 մարզիկներ Հայաստանից, որոնք այս օրերին մարզումներ են անցկացնում «Պոլիտենխնիկ» մարզական ակումբում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փիրոյանի խոսքով, հավաքականի կազմում մտել են մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից. «Վերջերս ավարտվել է երկրի առաջնությունը, և առաջնության արդյունքներով ձևավորվել է հավաքականը։ Մենք շատ լավ տղաներ ունենք, կարծում եմ, որ առաջնությունում հաջող հանդես կգանք և կկարողանանք մեդալներ նվաճել»։

Եվրոպայի եռակի չեմպիոն և գավաթակիր Վլադիմիր Մնացականյանն ասել է, որ նրանց հիմնական մրցակիցները Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Ղազախստանի հավաքականներն են։ «Առաջին անգամ մեր հավաքականը հանդես է գալու նման մեծ կազմով։ ԱՄՆ-ից մեզ միանալու է Վազգեն Սարոյանը, որը ներկայացնելու է Հայաստանը»,- ասել է Մնացականյանը։

2011-ին Մնացականյանը մինչև 70 կգ քաշային կարգում Թուրքիայում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ դրանից մի քանի օր առաջ Վարշավայում նա ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում։