29 հոկտեմբերի 2011 - 14:03 AMT
ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում կքննարկվի ղարաբաղյան հակամարտությունը

ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ամենամյա նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-7 Վիլնյուսում, գնահատական կտրվի Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի ու Վրաստանի շուրջ ձգձգվող բանակցություններին:

Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության մամլո հաղորդագրության մեջ: Նիստում կքննարկվեն նաև էներգետիկ անվտանգության, կիբերսպառնալիքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարի հարցեր:

Նիստի ավարտին Լիտվան նախագահությունը կփոխանցի Իռլանդիային: Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն ԵԱՀԿ 56 անդամ երկրների, Հյուսիսային Աֆրիկայի 12 երկրների ու մի շարք ասիական երկրների ԱԳ նախարարներ, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն և մի շարք միջազգայն կազմակերպությունների ներկայացուցիչներ: