29 հոկտեմբերի 2011 - 13:37 AMT
Կայացել է Հայ-ռուսական նորարարական համագործակցության կենտրոնի հերթական սեմինարը

Հոկտեմբերի 28-ին Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչությունում կայացել է Հայ-ռուսական նորարարական համագործակցության կենտրոնի Երիտասարդ նորարարի դպրոցը սեմինարը։

Երիտասարդ գիտնականները լսել են «Ուռուցքի կանխորոշումը և բուժումը» թեմայով զեկույց, որը ներկայացվել է Հայաստանի ԳԱԱ Բունիաթյանի անվան բիոքիմիայի ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մարգարյանի կողմից։

Սեմինարի հիմնական մասնակիցները դարձել են ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականները և մասնագետները, ինչպես նաև կենտրոնի աշխատակիցները գործադիր տնօրեն Յուրի Գասպարյանի գլխավորությամբ։

Երիտասարդ նորարարի դպրոցի առաջին սեմինարն անցկացվել է մարտի 25-ին Աղվերանում։