29 հոկտեմբերի 2011 - 16:14 AMT
Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանը և Իրանը ոչ ոքի են խաղացել

Իզմիթում (Թուրքիա) շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան։ 7-րդ տուրում մրցաշարի առաջատար Հայաստանի հավաքականը հանդիպել է Իրանի հետ, որը զբաղեցնում էր 3-րդ տեղը։

Կարեն Գրիգորյանը պարտության է մատնել Պոու Իդանին։ Հովհաննես Գաբուզյանը զիջել է Նիմա Ջավանբախտուին։ Պետք է նշել, որ դա օլիմպիադայում Գաբուզյանի առաջին պարտությունն էր։

Արման Միքայելյանը հաղթանակ է տարել Ահմադ Ազգարիզադեհի նկատմամբ, իսկ Տիգրան Հարությունյանը զիջել է Ամիր Կոուսարինիային։

Հանդիպումն ավարտվել է 2։2։ 7 տուրերից հետո Հայաստանի հավաքել է 19,5 միավոր։